Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում
Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորներ՝ Արարտի մարզի բնակիչ 33-
ամյա Տարոն Օհանյանն ու Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնումնախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում,
ենթարկվել է սթափության փորձաքննության և նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։