Վտանգավոր է․Վերին Շորժայից տեղեկացնում են․․․․

Հակառակորդի դիրքերից ընդամենը մեկ կիլոմտեր հեռավորության վրա գտնվող Վերին Շորժա համայքնում այս տարի, ինչպես նախորդ տարիներին նույնպես կիրականացվեն գյուղատնտեսական աշխատանքներ: NEWS.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ

Արտյոմ Երանոսյանն ասաց, որ չնայած վտանգը շատ մեծ է, հակառակորդը շատ մոտ է, սակայն այլընտրանք չունեն, գյուղատնտեսական աշխատանքներ ամեն դեպքում կիրականացնեն:«Գյուղատնտեսական աշխատանքների համար դեռ շուտ է մեզ մոտ, ձյուն կա, բայց ապրիլի վերջին կսկսենք իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները: Շատ վտանգավոր է, թշնամին զենքը ձեռքին նստած էմեր դիմաց, ամեն րոպե

կարող է կրակի, ինչ պիտի անենք, հո մեր հողը չենք թողնելու անմշակ: Պետք է մտածենք՝ ոնց պետք է մեր աշխատանքները անվտանգ կազմակերպել:

Մենք ամեն գնով պետք է մեր հողն ու ջուրը չթողնենք, որ թշնամին չտեսնի՝ մենք պարտված ենք, եկամուտը մի կողմ դրած, բայց ամեն դեպքում պետք է մշակենք, որ թշնամին տեսնի՝ մենք մեր հողը մշակում ենք, չենք հեռանում»,- ասաց նա:

Համայնքապետի խոսքով՝ հողամասերը, որոնք պետք է մշակեն գյուղացիները, ավելի մոտ են գտնվում թշնամուն՝ 500, երբեմն էլ 400 մետր հեռավորության վրա:«Մեր սահմանապահն էլ անմիջապես իրենց դիմացն է կանգնած, մոտ 50-100 մետրի վրա»,- նշեց նա:

Վերին Շորժա համայնքն ունի մոտ 400 հա վարելահող, գյուղում զբաղվում են նաեւ անասանապահությամբ, ինչն, ըստ գյուղապետի, հողագործությունից ավելի վտանգավոր է դարձել:

Ավելին՝ այստեղ