Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են, որ Երևանի թիվ 143 դպրոցի մոտից ինչ-ոչ անձինք փորձում են առևանգել երեխաներին։ ծնողներին հորդորում են ուշադիր ու զգոն լինել։
Մասնավորապես օգտատերերից մեկը գրել է. «Բարև ձեզ մամաներ ջան, էսօր էս տականքը 3 մասիվ 143 դպրոցում փորձ է արել երեխա տանի, կանխել է ծնողը, բայց փախել է։ Ուշադիր եղեք, հետը նաև կին ու այլ տղամարդ էլ կա»,- գրել է օգտատերը։
Ըստ համացանցում տարածված լուրերի խնդրի մասին տեղյակ է նաև ոստիկանությունը։
Ամենայն հավանականությամբ գործում է բանդա։ Համացանցում հրապարակվել է նաև երեխա առևանգելու փորձ արած անձանցից մեկի լուսանկարը, նրան հասցրել են ֆիքսել փախուստի դիմելու պահին։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։