ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի պատվիրակությանը․․ «Ահազանգել եմ, որ նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա․․ Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի
կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը և շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի
հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական»,- նշել է Թովմասյանը․․ Դեսպանն ասել է, որ
հասկանում է իրավիճակի բարդությունը և հումանիտար խնդիրների լրջությունը և հայտնել, որ Միացյալ Թագավորությունը սատարում է հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին, շեշտել է կառուցողական երկխոսության,վստահության մեխանիզմների կարևորությունը․․ Դեսպանը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանի հետ զրույցներում
Թագուհի Թովմասյան. Հնարավորինս շտապ քննարկել ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը — Պանորամա | Հայաստանի նորություններ նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի․․ Նա նաև հույս է հայտնել, որ երկխոսության արդյունքում իրավիճակում իրական փոփոխություն կլինի․․