Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հաղորդվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 16-ի տեղեկատվական տեղեկագրում։«Տուժածներ չկան։
Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում։
Ապահովվել է մարդասիրական բեռներով ՌԽԶ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ