Երևանում ՍԱԱ սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում «SAS» սուպերմարկետի դիմաց տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական

բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանը։Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արամ Կարաետյանը, պարեկներ Ալբերտ Ալեքսանյանն ու Էդուարդ Մկրտչյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզվում է։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։