Ադրբեջանցիները կրակել են խաղողի այգում աշխատող արցախցիների ուղղությամբ․․

Արցախի Մարտունու շրջանի  խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս՝ հայտնվել են հարակից ադրբեջանական

մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ներքին գործերի նախարարությունից։

«Մարտի 15-ին ժամը 11-ի սահմանում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի

«Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Ավելին՝ այստեղ