Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․․ Ժամը 13։50-ի սահմանում Mercedes
մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է
եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը․․ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով
4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ․․