Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը․Տեսանյութ

Երեկ՝ մարտի 14-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին,

ինչի հետևանքով ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր վարորդի մահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչներն ու ոստիկանության ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Բ-ն է։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը։