Ես այսօր որոշել եմ, որ իմ ու araratnews.am-ի ճանապարհը այստեղ ավարտվում է.
Իմ հարգելի հետևորդներԵկել է ժամանակը, որ ես փոխեմ իմ ճանապարհը. մեծ հույս ունեմ, որ դրանից չի փոխվի ձեր հավատը իմ հանդեպ, քանի որ մեզ կապում է միայն մի բան` հայրենասիրությունը. ավելի ամուր կապ չեմ պատկերացնում։
Ես այսօր որոշել եմ, որ իմ ու araratnews.am-ի ճանապարհը այստեղ ավարտվում է. որպես լրագրող ես այլևս չեմ աշխատում այնտեղ, շնորհակալ եմ
ամեն ինչի համար, ալիքին ցանկանում եմ ավելի մեծ վերելքներ, ու վստահ եմ, որ դա կլինի։ Ավելի բարեհոգի մարդկանց երբևէ չեմ հանդիպել Հայրենիքը իմ համար ճառ ասելու ու կենացի վերածելու թեմա չի և չի լինելու, ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ ամեն բան կորցնել ու իմ ամբողջ կյանքի միակ իմաստը այս երկրում ինչ-որ բան փոխելն է, որը նաև կօգնի հասարակ կյանքով ապրող մարդու առօրյան բարելավել։
Ես դա համարում եմ իմ կյանքի նպատակը, ինչի հույսը կորցնել նշանակում է կորցնել ամեն ինչի իմաստը։
Նանե Իսրայելյան