Երեւանի Ռոմանոս Մելիքյան եւ Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, վիրավորել են 2 քաղաքացու՝ 1 կին եւ 1 տղամարդ։
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկները Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝
1 կնոջ եւ 1 տղամարդու։ Նշված տան մոտ հայտնաբերվել են Lada եւ Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր եւ ատրճանակ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։
Ավելին՝ այստեղ