Սարսափելի դեպք Հայաստանում․․տիկին Ռիփսիմեն ինքն իրեն այրեց

Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության

Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են Հրազդանի

հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները ու պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, կիսաայրված վիճակում օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա

Ռիփսիկ Գ.-ին, ով նախ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է

Երևանի Այրվացքաբանության ազգային կենտրոն: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։