Ինչ իրավիճակ է Ներքին Հանդում

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Գյուղում մոտավորապես 9 կով է մնացել: Հիմնականում մինաների վրա պայթել են, հիմնականում գյուղում երեք ընտանիք է անասուն պահում»,- մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Հասմիկ

Սիմոնյանը.. «Օգտվողն օգտվում է, ձմեռվա սեզոն է, հիմնականում կաթը քիչ է լինում․․ Ամեն մեկն իր ընտանիքով, ովքեր էլ որ ցանկանում են, ասում են՝ տալիս են»,- ասաց Ներքին Հանդի բնակչուհին.. Դեռեւս սեպտեմբերյան պատերազմի ժամանակ թշնամին մեծ առաջխաղացում ունեցավ՝ վերահսկողություն սահմանելով նաեւ Ներքին Հանդի բնակիչների հսկայական բերքատու այգիների

նկատմամբ.. Ավելի վաղ Ներքին Հանդի բնակիչներն ահազանգել էին, որ տոննաներով մրգերը ծառերի վրա են մնացել, չեն կարողանում քաղել ու վաճառել, որովհետեւ թշնամու տեսադաշտում են, նշանառության տակ.. «Անասունների պահով փոխհատուցում եղավ, հիմա, ներկա պահին էլ խոստացել են այգիների մասով փոխհատուցում անել, դե տեսնենք ինչ է լինում»,- ասաց Հասմիկ Սիմոնյանը..

Ձմեռը, սակայն, այս տարի մեղմ է գյուղում, արեւային եղանակ է, ձյուն էլ չեն տեսել՝ պատմում է տիկին Հասմիկը.. Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումը օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ․ Արման Թաթոյան

Միայն նորակոչ ու անցանկալի «հարեւանների» առկայությունն է անընդհատ ճնշում գյուղի բնակիչներին՝ չորս կողմերից գյուղը շրջափակման մեջ է․ «Մոտ 150-200 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում մեզանից, չորս կողմից տեղավորվել են».. Հետաքրքրվեցինք, թե արդյոք փորձո՞ւմ են գյուղի բնակիչների հետ խոսել, շփվել կամ հեռվից ինչ-որ վանկարկումներ անել, ձեռքովնշաններ եւ այլն.. Տիկին Հասմիկը շեշտեց, որ նման բան չի եղել, նման բան չի լսել.. Սակայն նախկինում, երբ երեկոյան մեքենաներ էին անցնում ճանապարհով, ադրբեջանցիներն ուժեղ լույս էին գցում, որ մեքենաները վթարի ենթարկվեին: Թեեւ արդեն տեւական ժամանակ է՝ այդպիսի բան չի եղել.. «Գյուղում համարյա թե բոլորս թոշակառուներ ենք, ընդամենը մի երկու-երեք երիտասարդ

ընտանիք կա: Թոշակով յոլա ենք գնում: Միայն ու միայն մեր իսկական ու բուն թեման մեր գերեզմանոցն է, որ չենք կարողանում գալ ու գնալ: Իրենք գտնվում են այնտեղ, հիմա մենք ոչ մի ձեւով չենք կարողանում այնտեղ գնալ»,- ասաց Ներքին Հանդի բնակիչը.. Նա նշեց, որ

Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումը օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ․ Արման Թաթոյան խմելու ջրի հարցը կարծես թե լուծել են` միացումները կատարվել են, բայց ջուրը դեռ իրենց չի հասել.. Իսկ ձմռանը տները տաքացնելու հարցը լուծում են փայտով, որը հասցրել էին պաշարել ամռանը․ այն ժամանակ գյուղին կից անտառը դեռ չէր գտնվում թշնամու

վերահսկողության տակ, իսկ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ դա էլ գրավվեց թշնամու կողմից․ «Վառարանով ենք տունը տաքացնում, փայտ ենք վառում.. Այս տարի յոլա կգնանք, բայց մյուս տարի չգիտենք՝ ոնց կլինի, որովհետեւ այդ անտառը ներկա պահին իրենց տրամադրության տակ է գտնվում»..