Արտակարգ պատահար․Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել հետյոտնին և դիմել փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․․ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա

Արմեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 27/2 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի է ենթարկել

Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին․․ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեքենայով հեռացել է դեպքի վայրից․․ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-դ վաշտի պարեկները՝ գումարտակի

հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ․․ Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նվեր Վահանյանն ու Գարիկ Հակոբյանը․․ Մինչ պարեկները նշված վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում, նույն գումարտակի նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քարիմյանը և կրտսեր պարեկ Մինաս Մարգարյան գումարտակի հրամանատար

Ա. Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ են ստանում BMW-ի հնարավոր գտնվելու վայրի մասին ու գնալով նշված հասցե, որը դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա էր, հայտնաբերում են BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված․․ Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը

ՄԱՐԶԵՐԻ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ | Armlur – Լուրեր Հայաստանից

փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային

հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ

Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ․․ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը որոշ ժամանակ անց եկել է դեպքի վայր ու տեղում ենթարկվել սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․․ Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք․․