Ահա և վերջ․․Հենց նոր կատարած հարցման տվյալները ձեզ ուղղակի շոկի կյենթարկի

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն իր նախաձեռնությամբ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որի արդյունքներով հարցվողների մեկ երրորդ մասն իր նախապատվությունը տվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ հավաքելով 33,3%:

Երկրորդ տեղում Հայաստան դաշինքն է՝ 6,8% ձայնով, երրորդ և չորրորդ տեղերում՝ Հայ Ազգային կոնգրեսը և Բարգավաճ Հայաստան կուսակցություններն են՝ 2,2% ձայներով։

Հարցումն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով ամբողջ Հայսատանի Հանրապետության տարածքում, որին մասնակցել է 1067 մարդ: Իրականացված հարցումների թիվը թույլ է տալիս տվյալները 95% հավանականությամբ ±3% սխալի մեծությամբ համարել ներկայացուցչական:

Ընտրություններին մասնակցող Հայաստանի նախկին 4 առաջնորդներից ամենամեծ դրական վերաբերմունքը քաղաքացիների մոտ առկա է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ 44․1%, երկրորդ տեղում է Ռոբերտ Քոչարյանը՝ 13%-ով։