Իրավիճակը ողբերգական է,փրկարարները մինչև հիմա աշխատում են․Վարդենիսի քաղաքապետը նոր մանրամասներ է ներկայացրել 15 զինվորի կյանք խլած ողբերգությունից

«Ես դեպքի վայրում եմ, այստեղ իրավիճակը ողբերգական է, մինչև հիմա փրկարարները աշխատում են»։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին այլ տեղեկատվություն փոխանցել չի կարող։Անդրադառնալով մեր հարցին՝ արդյոք հակառակորդը կարող է որևէ կապ ունենալ հրդեհի բռնկման հետ, Ահարոն Խաչատրյանն ասաց․

«Ոչ, բացարաձակ, զանգեք ավելի ուշ»։

Հիշեցնենք, որ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: