Ողբերգական դեպք․Բազմաբնակարան շենքի փլուզվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի․․

Ուկրաինայի Դնեպր քաղաքում ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 35- ի.. Նրանց թվում կա 2 երեխա.. Այս մասին տեղեկանում է Ukrinform գործակալությունից.. Լրատվամիջոցը նշում է, որ բազմաբնակարան շենքի ևս 35 բնակիչ անհետ կորած է..

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են գրեթե 40 ժամ.. Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ.. Հունվարի 14-ին ռուսական հրթիռը հարվածել է Դնեպրի

բազմաբնակարան շենքերից մեկի.. Ավերվել է շենքի՝ 72 բնակարանից բաղկացած հատվածներից մեկը, որտեղ 200 մարդ էր բնակվում.. Ավելի քան 300 բնակարան վնասվել է,.. Ուկրաինայի իշխանությունները հայտնել են նաև, որ այսօր վաղ առավոտյան գնդակոծվել է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոպոլ քաղաքը, իսկ գիշերը գնդակոծության է ենթարկվել Զապորոժիե քաղաքը, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել,.

Ռուսական ТАСС գործակալությունն էլ հաղորդում է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերն արդեն երրորդ անգամ հարվածել են Դոնեցկին՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակելով 10 հրթիռ.. Ըստ Դոնեցկի

Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հարվածի տակ է հայտնվել քաղաքի եռահարկ առևտրի կենտրոնը. շենքը փլուզվել է: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել.. Գործակալությունը նշում է, որ ըստ նախնական տվյալների՝ առնվազն 2 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել..

Դոնեցկի իշխանությունները հայտնել են նաև, որ գնդակոծության հետևանքով քաղաքում հոսանքազրկումներ են տեղի ունեցել.. Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր «ռազմական հատուկ

գործողության» դրական դինամիկայի մասին՝ նշելով, որ ամեն ինչ ընթանում է՝ ըստ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի..