Ժամը 23։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սրագիս Ս․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝
«Կկառուցվի Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ին․․ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն․ և օպերատիվորեն ժամանած
բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն․․ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝
գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ․․ Տեղում ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Նաիրի Ստեփանյանը․․
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ․․Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային
հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ․․ Դեպքի փաստով քննչականբաժնում նախաձեռնվել է վարույթ․․ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք․․ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով