Ինչ է կատարվում Նախիջևանում

Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը սահմանել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում նախագահի լիազոր ներկայացուցչի ինստիտուտ,

նշանակելով իր ներկայացուցչին՝ Ֆուադ Նաջաֆլիին: Ըստ Ալիևի հրամանագրի, Նաջաֆլին փաստացի դառնում է Նախիջևանի ղեկավար:

Դե ֆակտո նրան են ենթարկվելու ինքնավար հանրապետության պետական և ՏԻՄ ինստիտուտները, ըստ հրամանագրի համաձայնեցնելով իրենց գործողությունները նախագահի լիազոր ներկայացուցչի հետ:

Իլհամ Ալիևի այդ որոշումը ինքնին լինելով ուշադրության արժանի, առավել հետաքրքրական է դառնում երկու օր առաջ եղած տեղեկության ֆոնին: Հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի ինքնավար հանրապետության երկարամյա ղեկավար Վասիֆ Թալիբովը:

Ընդ որում, նա ոչ թե ինքն է ներկայացրել հրաժարականի տեքստը, այլ տեքստը ընթերցել է նրա օգնականը: Իսկ հրաժարականի պատճառները հայտնի չեն:

Ավելին՝ այստեղ