Հրաշք լուր․․Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա

Հրաշք լուր․<<Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան>> պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա․․․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական

նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-իդրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից․․ Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս

Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. նախագիծ ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը:

2022 թվականի պետական բյուջեից «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ․․Նախատեսվում է, որ ծրագրի պետական ֆինանսավորումը 2023 թ.-ին կկազմի 2 մլրդ 64 մլն 900 հազար դրամ,․․Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի սուբսիդավորման նպատակով ՀՀ

պետական բյուջեից փաստացի հատկացված գումարը կազմել է համապատասխանաբար 1 մլրդ 351 մլն 398 հազար 460 դրամ՝ 2021 թվականին և 1 մլրդ 146 մլն 929 հազար 700 դրամ՝ 2020 թվականին․․

աղբյուր