Բոլորին կոչ եմ անում օգնել հայրենիքիս․Արոնյանն անդրադարձել է Լաչինի փակմանը․․․

Հայ գրոստմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը` գրելով. «Այս պահին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային արձակուրդներին, Լեռնային Ղարաբաղում

բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են․․ Նրանք կանգնած են գոյութենական սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը․․ Հայաստանը ավերիչ կորուստներ է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի

ժամանակ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրում նշված է, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին․․ Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերին ծաղրում է ադրբեջանցի

«էկոլոգի ակտիվիստը», որը փակում է ճանապարհը տարբեր կեղծ տարածքների տակ․․ Մինչ մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանց պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները պայքարում են պաշարների համար, և սննդի պակասը մոտ է․․ Բոլորին կոչ եմ

անում օգնել հայրենիքիս՝ տարածելով հաղորդագրությունը եւ գտնելով միջոցներ օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց»․․