Գրին քարտ (անգլ.՝ green card, նաև՝ Կանաչ քարտ, գրինքարտ, պաշտոնական անվանումը՝ Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ,
անգլ.՝ United States Permanent Resident Card), անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, որը հաստատում է
ՄՆ քաղաքացի չհանդիսացող անձի կացության իրավունքի առկայությունը և նրան աշխատելու հնարավորություն ընձեռում[1]։ Գրին քարտերը կանաչ են եղել 1946-1964 թվականներին և վերադարձել են այդ գունային երանգին 2010 թվականի մայիսի 11-ին՝ դիզայնի հերթական թարմացումից հետո[2][3]։Գրին քարտը տրամադրվում է փաստաթղթերի հավաքագրման և
անհրաժեշտ դիմումների ներկայացման բավականին երկար և թանկարժեք գործընթացից հետո։Այն ստանալու հիմնական ուղիներն են․ընտանիքի
վերամիավորում ամուսնություն ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձի հետ,աշխատանք ամերիկյան գործատուի միջնորդությամբ,
դիվերսիֆիկացված վիճակախաղ, ապաստանի իրավունքի կամ փախստականի կարգավիճակի ստացում։