1100 քաղաքացի, որից 270 անչափահաս,տուն վերադառնալու հնարավորություն չունի․․Տեղակատվական շտաբը հայտնում է

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը

Հայաստանին կապող միակ ճանապարհը.. 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու

հնարավորություն չունի, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը.. Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը`

քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ..
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով..

Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով..