Հուզիչ. Մեսսիի մայրը վազել է խաղադաշտ՝ որդու հետ տոնելու հաղթանակը
Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնությունում հաղթանակը տոնել է մոր հետ:
Կատարում կայացած Մունդիալի եզրափակչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն:
Խաղի ընթացքում Մեսսին դուբլի հեղինակ դարձավ: Մեսսիի մայրը՝ Սելիա Մարիան, եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո վազել է խաղադաշտ ու ամուր գրկել որդուն:
Հիշեցնենք, որ սա արգենտինացու կարիերայի առաջին Աշխարհի չեմպիոնությունն էր: Իսկ Արգենտինայի հավաքականը պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Մունդիալի հաղթող: