Իմ տեղեկություններով դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին,այլ ռուս խաղաղապահների համար էր

Իմ տեղեկություններով դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին,այլ ռուս խաղաղապահների համար էր․Տեսանյութ

Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են ռուսական

խաղաղապահ առաքելության բեռնատարներն անցնում Լաչինի միջանցքով․․ Հայկական մեդիատիրույթում տեսանյութը ներկայացվում էր որպես Արցախ հումանիտար օգնության տեղափոխում․․ Արցախի նախկին պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն անժամկետ նստացույց է անցկացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է թեմային․․ «Իմ տեղեկություններով՝ այդ բեռնափոխադրումները ոչ թե հումանիտար

Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ. Արտակ Բեգլարյան օգնություն էին Արցախի ժողովրդի համար,

այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին իրականացվում․․ Խնդրում եմ՝ սա լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից և եթե կարող եք՝ ռուսական կողմից»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ Արցախում հումանիտար աղետ է,

որը գնալով խորանում է․․ Արցախի պետնախարարի աշխատակազմից Factor.am-ին հայտնեցին, որ Արցախի իշխանություններին հայտնի չէ՝ ռուս խաղաղապահների միջոցով արցախցիներին հումանիտար օգնություն փոխանցելու մասին որևէ տեղեկություն․․ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի, այսպես կոչված,

բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է․․ Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել․․ Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ․․ Վտանգված է առողջական խնդիրներ ունեցող մի խումբ արցախցիների՝ այդ թվում, երեխաների կյանքը․․

Մանրամասները՝ տեսանյութում