Խոշոր վթար Լոռու մարզում․ԱԱԾ աշխատակիցը Ստեփանավանի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձոևակում

Խոշոր վթար Լոռու մարզում․ԱԱԾ-ը աշխատակիցը Ստեփանավանի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով,հայտնվել է ձորակում․Մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում.. Ժամը 23։50- ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր

ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում.. Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում

գտնվող 44-ամյա Նորայր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ.. Դեպքի վայրե ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու թիվ 40 հրշեջփրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկներըl..Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից

տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ..Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը

պարզում են վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները.. Գ.Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Նորայր Մ-ն ծառայում է ՀՀ Ագային անվտանգության ծառայության Ն զորամասում..