Սպանություն Կոտայքում․․Կնոջ դին հայտնաբերվել է ննջասենյակում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում..Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ

շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի նրբանցքներից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի..Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի 78-ամյա Մ․Ն․-ի դին..Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել է խեղդամահ լինելու հետևանքով..Քննիչի որոշմամբ՝

նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն..Մինչ դեպքի վայրում դատաբժիշկը աշխատում էր, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 25-

ամյա Խ․Մ-ին, ում այնուհետև ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վերջինս քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է..Սպանության վայրում հավաքված սպանվածի հարազատներն ու հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.. «Զայրացած ու զարմացած ենք, թե ինչպես է նրա ձեռքը

Սպանություն Կոտայքի մարզում․ ննջասենյակում հայտնաբերվել է խեղդամահ արված կնոջ դի գնացել անկողնում պառկած մեծահասակ կնոջը խեղդամահ անելով, սպանե.. Առավոտյան ենք իմացել, երբ շտապօգնության ավտոմեքենան մտավ փողոց։ Կարծեցինք, թե ինչ-որ մեկը վատացել է..Բայց րոպեներ անց իմացանք, որ տեղի է ունեցել զարհուրելի սանություն։Ու արդեն մտածում էինք, թե ով է մարդասպանը, ու արդյո՞ք

միլիցեքը ու քննիչները կբռնեն.. Բայց հալալ ա։ Դեռ դիահերձարանից չէին եկել մահացածի մարմինը տանելու, իմացանք, որ միլիցեքը բռնել են..Ու հիմա գոնե կիմանանք, թե ով է մարդասպանը»..