A1News.am-Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։40-ի սահմաններում Zhong Tong մակնիշի ավտոբուսը Բաղրամյան պողոտայի 21 հասցեի դիմաց՝ «Հայփոստ»-ի հարևանությամբ,
վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 17-ամյա Վահան Գ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 7 երթուղին։