Տեսեք՝ ում հետ է պատրաստվում ամուսնանալ 5 երեխաների մայրիկ Գոհար Հարությունյանն, ով բաժանվել է առաջին ամուսնուց․ Լուսանկար

Երեկ և այսօր առավոտյան շարունակ տարածվում են լուրեր հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծության մասին.։

Հանրության քննարկման թեման ոչ այնքան հայտնի մոդելի ամուսնալուծվելն է, որքան կրկին ամուսնանալու ցանկությունը, որի մասին նույնպես չեն լռել հայկական լրատվամիջոցները: Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, թե ճի՞շտ է, որ նա բաժանվել է և պատրաստվում է ամուսնանալ, այնուամենայնիվ, մի կայք արդեն իսկ բացահայտել է Գոհար Հարությունյանի նոր սիրելիին և հրապարակել վերջինիս հետ 5 երեխաների մայրիկի համատեղ լուսանկարը:

Այդ լուսանկարում զույգը` ձեռք-ձեռքի բռնած, բավականին երջանիկ մասնակցում է միջոցառման: Հաղորդում են նաև, որ վերջին շրջանում Գոհարի նոր սիրելին նրան մշտապես ուղեկցում է նմանատիպ վայրեր:

Ի դեպ, դեռևս մեկ տարի առաջ Գոհարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատճառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը։