Սկեսրայրս վատ շրջապատ էր ընկել․ Իրա ընկեր էս ջահել երեխեքին ամբողջ օրը բերում էր մեր տուն, մինչև որ էս քայլին չդիմեցի․ Լավ եմ արել, փրկել եմ իրանց

Չեմ կարող նույնիսկ ասել՝ սկեսրա՞յրս էր վատ շրջապատ ընկել, թե ինքն էր էս երեխեքին իր գլխին հավաքել ու մեր վատ շրջապատ ասածը ստեղծել իրենց համար, բայց փաստը փաստ էր, որ հայտնվել էր իրենից երեք անգամ երիտասարդ տղաների շրջապատում ու փոխել էր հիմնական վերաբերմունքն ու աշխարհայացքը կյանքի հանդեպ։.

Ամբողջ օրը էդ երեխեքին կանչում էր մեր տուն։ Նստում էին մեր հյուրասենյակում, հեռախոսների մեջ մտնում, տարբեր թեմաներ քննարկում, որոնք, ի դեպ, նրանց ընդհանրապես պիտի որ չվերաբերվեին։ Անընդհատ սուրճ ու թեյ էին ուզում, երբեմն էլ խնդրում էին, որ հաց պատրաստեմ։ Հյուրասենյակում գոյոցծ ծխի ամպի մեջ էդ երեխեքը հազիվ էին երևում։

Մի օր հասկացա, որ լ չի կարող էսպես շարունակվել․ ես էլ տղա երեխա ունեմ, մի օր էլ նրան կներքաշի։ Վերցրի էդ էրեխեքի մամաների համարները ու հերթով զանգեցի, ամեն բան պատմեցի։ Բողոքի մեծ ալիք հասունացավ, էդ երեխեքը էդ օրվանից էլ սկեսրայրիս հետ չխոսեցին, ոչ էլ կապի դուրս եկան։

Ի՞նչ ասեմ, սենց բան պետք էր։ Սկեսրայրս ոչինչ, էն էրեխեքն էին մեղկ։