Զինվոր տղես էրեկ զանգեց ու ասեց՝ սառում եմ, ոտքերս ցրտահարվել ա․ Մայր եմ, ո՞նց տաք տեղը նստեմ, էրեխուս մասին սենց բան լսեմ․ Նայեք՝ ինչ քայլի եմ դիմել․ Մեր էրեխեքի համար էս ամենաքիչն ա

Զինվորի մայր եմ։ Հերոս տղայիս բանակ ուղարկելիս խնդրեցի, որ ինչ էլ որ լինի, ինձ ասի, քանի որ ես նրան առանց հոր եմ մեծացրել, և հիմա թե՛ հայր եմ նրա համար, թե՛ մայր։ Ես չեմ կարող տեղս հանգիստ նստել ու ասել, որ ամեն բան նորմալ է, րբ ինմ երեխան ինձանից կիլոմետրեր հեռու ինչ-որ խնդրի է բախվում.։

Մի խոսքով՝ էրեխես էլ ամեն բան չի, որ ասում է, բայց դե ամենածայրահեղ դեպքերում զանգում է, օգնություն խնդրում։ Միանշանակ ուրախանում եմ ու ինձ պիտանի եմ զգում, երբ նման զանգեր եմ ստանում, քանի որ դրանք այդքան էլ հաճախադեպ չեն։

Էրեխես էրեկ զանգեց, ասեց՝ ոտքերս ցրտահարվել են։ Ասում էր՝ ամեն բան ունեն, նույնիսկ ավելին ունեն, քան պետք է, պարզապես իր ոտքերն են շատ զգայուն և ցրտահարվում էին նույնիսկ Երևանում։

Բայց էս լուրից ամբողջ գիշեր չքնեցի։ Մտածում էի՝ ինչ անեմ, որ էրեխուս օգնեմ։ Մեկ էլ հիշեցի, որ լիքը թելեր ունեմ։ Ամբողջ գիշեր հստեցի, գուլպաներ գործեցի։ Էսօր ամբողջ օրն էլ գործել ու գործելու եմ։՛ Մամայիս ու քրոջս էլ եմ կանչել, միասին տաք գուլպաներ ենք գործում մեր հերոս զինվորների համար, ու վաղն արդեն կուղարկենք մեր էրեխեքին։ Բոլորն էլ մերն են։ Ինչքան էլ որ ամեն ինչով ապահովված լինեն, մեկ է, մոր ձեռքով պատրաստածի հետ ոչինչ չեն փոխի։

Բարոց գաք-հասնեք ձեր ընտանիքներին, էրեխեք ջան։