14 տարեկան տղես սկեսուրիս ա մամա ասում․ Ինձ եմ մեղադրում, լավ մամա չեմ․ Տեսեք՝ ինչ եմ արել, երբ որ էրեխես փոքր էր․ Ինձ չեմ ներում

Տղաս ընդամենը 14 տարեկան է։ Սա այն տարիքն է, երբ երեխանրը սկսում են կայանալ և ավելի լավ են հասկանում մեծերի աշխարհը։ Սա այն տարիքն է, երբ պիտի երեխայիս կողքին լինեի և նրան ուղղորդեի ամեն հարցում՝ որպես մեծ և որպես ծնող։ Սակայն այդպես չեղավ, քանի որ երեխայիս համար ես չեմ նրա մայրը, այլ՝ սկեսուրս։

Բանն այն է, որ ես շժատ վաղ եմ սկսել աշխատել։ Երբ երեխաս դեռ նորածին էր՝ քառասունքը նոր լրացած, ես թողել եմ նրան տանը՝ սկեսուրիս խնամքին, և գնացել եմ աշխատանքի՝ իմ կարիերայի հետևից։ Լավ օրից չէ, որ էդ քայլին եմ գնացել․ վարձով էինք ապրում ու ամուսնուս օգնել էր պետք՝ ֆինանսական բեռը թեթևացնելու համար։

Բայց ստացվեց այնպես, որ երեխաս էդ պատճառով ինձ հետ կապված չէ։ Սկեսուրիս է մամա ասում, նրա հետ էլ ամեն հարցով կիսվում է, խորհուրդներ հարցնում։ Ինձ չեմ ներում էս արածիս համար։ Գիտեմ, որ իդեալական ծնողներ չկան, բայց ես ընդհանրապես լավ մամա չեմ։ Մի խորհուրդ տվեք, ո՞նց վարվեմ, որ սիրտը շահեմ։