Տեսեք՝ ինչ հզոր ու ազդեցիկ լուսանկար է տարածվել համացանցում․ Պարտական ենք, տղե՛րք ջան․ Հայ զինվորից լավը չկա

Մեր հայ զինվորները՝ հանուն մեր խաղաղ քնի և խաղաղ կյանքի այսօր անցնում են մի շարք դժվարությունների միջով, որոնց մասին մենք գուցե նույնիսկ չգիտենք և տեղյակ էլ չենք։ Նրանք այդ փորձությունները տանում են՝ հանուն մեկ նպատակի՝ իրենց ընտանիքների և Հայաստան աշխարհի խաղաղության։

Անհնար է չգնահատել հայ զինվորի սխրանքն ու քաջությունը, որ նա դրսևորում է լարված ու վտանգավոր օրերին՝ կանգնելով թշնամուն դեմ-հանդիման։ Սակայն պետք է գնահատել նաև այն զոհողությունները, որոնց դիմում են մեր հայ զինվորները ամեն օր՝ լինի ամառ, թե ձմեռ։

Այս լուսանկարը, որ տարածվել է համացանցում, անչափ հուզիչ է։ Մինչ եղանակները ցրտում են, և մենք մտածում ենք՝ ինչպես տաքացնել մեր բնակարանները, մեր հերոս զինվորները, քամու ու ձյան տակ կանգնած, պաշտպանում են մեզ հսկում մեր անդորրը։

Տղե՛րք ջան, պարտական ենք ձեզ, շնորհակալ ենք մեր ամեն օրվա համար։