Սկեսուրիս, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նախկին ընկերոջս մայրիկին, միշտ էլ չեմ հավանել, քանի որ երբեք չկարողացա հաշտվել նրա բնավորության այն գծի հետ, որ կարող է բոլորին վերից նայել և իր կարծիքը պարտադրել բոլորին՝ ամենքին սխալ հանելով։
Բայց էս մի դեպքն ամեն ինչից վեր էր։ Հենց սա դարձավ պատճառը, որ բաժանվեցի երբեմնի սիրելիիցս։ Պատմեմ, իմացեք՝ ինչ է պատահել, որ դուք էլ հանկարծ նման վիճակում չհայտնվեք։
Ուրեմն՝ սկեսուր կոչվածս առաջին անգամ եկավ մեր տուն՝ գյուղում գտնվող իմ հայրական օջախ։ Ոտքը դրեց տանից ներս թե չէ, սկսեց բվողոքել, որ տանից հոտ է գալիս։ Հետո էլ պտտվեց, դաշտից նոր տուն մտած մորս ասաց, թե որքան հետամնաց է հագնվել, որ լավ կանի՝ շրջազգեստը փոխի։
Էդ պահից ի վեր ասացի, որ երբեք չեմ կարող նման մարդու տուն ոտք դնել։ Ասացի, որ իմ որոշումը վերջնական է, որ ինչքան էլ սիրեմ, չեմ կարող մտնեմ ի տուն, ուր իմ մորը չեն հարգում։
Մամաս ժատ էր նեղվել ու իրեն էր մեղադրում, բայց թող հանգիստ լինի, ես լավ գիտեմ՝ ինչ եմ անում։