Մի կին ա զանգում ամբողջ օրը, ասում ա՝ ուզում եմ հետդ ամուսնանամ, միշտ քեզ սիրել եմ․ Լավ, էս ո՞վ ա, ուզածն ի՞նչ ա տեսնես․ Ես գյուղացի մարդ եմ, սենց բաների չեմ հավատում

Ես գյուղացի մարդ եմ։ Ճիշտ է, բախտը ինձ չժպտաց ու կինս ժամանակից շատ շուտ կյանքից հեռացավ, բայց ամեն դեպքում ես էրեխեքիս քաղաք ուղարկեցի, շարունակեցի մնալ մեր գյուղում՝ ապրելով ու արարելով իմ հայրենիքի համար։ Բայց էս ինչ փորձանք ա էկել գլխիս, ես էլ հլը ավ չգիտեմ։ Հիմա ամեն ինչ ներկայացնեմ, դուք հասկացեք.։

Ուրեմն՝ մի կին ա զանգում ինձ, ասում ա, որ ուզում ա հետս ամուսնանալ։ Այ մարդ, ասում եմ, ես չեմ ուզում ամուսնանալ, նման պլաններ ընդհանրապես չունեմ ու ոչ էլ ունենալու եմ։ Բայց սա կպել ա, թե չէ, որ չէ, ես պիտի քեզ հետ ամուսնանամ, որովհետև միշտ քեզ եմ սիրել։

Այ քեզ փորձանք, էս ի՞նչ էր, որ եկավ իմ գլխին։ Նկարներն էլ ուղարկել ա, ասում ա՝ որ ուզես, հաստատ կհիշես ինձ, մենք իրար լավ ենք ճանաչում։ Բայց անկեղծ եմ ասում, ես չգիտեմ էլ նույնիսկ, թե սա ով ա։

Ի՞նչ կառաջարկեք, ի՞նչ անեմ։ Երևի համարս փոխեմ, պրծնի-գնա։