Մահամերձ սկեսրայրս կանչեց, ասեց՝ դու իմ աղջիկն ես, մի գաղտնիք պիտի ասեմ քեզ․ Որ չասեց՝ ինչ ա արել, փաթաթվեցի, աչքերս լցվեցին․ Պա՛պ ջան, երանի բոլորը քո նման լինեին, շնորհակա՛լ եմ

Սկեսրայրս արդեն իր վերջին օրերն էր ապրում, և արդեն ինքն էլ էր գիտակցում իր վիճակի լրջությունը։ Հիվանդանոցում էինք, և ես էի խնամում նրան, քանի որ սկեսուրս էլ տարիներ առաջ էր կյանքից հեռացել։ Իսկապես որ սկեսրայրիս իմ հոր նման եմ սիրել ու վերաբերվել, քանի որ տեսել եմ՝ նա ինձ ինչպես է վերաբերվում։

Մի խոսքով՝ վերջին օրերն էին, երբ հիվանդասենյակում մենակ էինք, և սկսվեց այս զրույցը։ Սկեսրայրս ասեց՝ դու իմ աղջիկն ես, մի բան պիտի քեզ ասեմ, վստահեմ, բայց խոստացիր, որ մինչև իմ՝ կյանքից հեռանալը ոչ ոքի չես ասի։ Խոստացա, ապա շարունակեց։ Պատմեց, որ ունեցել է մի քանի ոսկյա զարդ, որը մնացել էր սկեսուրիցս և պատրաստվում էր նվիրել տալիս։

«Աղջի՛կս, դու լավ գիտես, ինքդ էլ տեսնում ես, որ իմ հարազատ դուստրը ոչ մի անգամ չի եկել ինձ տեսության։ Ես էլ հիմար չեմ, աղջիկս, տեսնում ու գնահատում եմ՝ ինչպես ես ինձ խնամում։ Կտակիս մեջ ավելացում եմ արել, ոսկյա զարդերը, որ սկեսուրդ խնդրել էր փոխանցել դստերը, փոխանցելու եմ քեզ։ Դու ավելի շատ դուստր եղար, քան մեր հարազատ աղջիկը»։

Ապշած էի, աչքերիս չէի հավատում։ Հուզվել էի, գրկել սկեսրայրիս ու շնորհակալություն էի հայտնում ինձ հայրություն անելու համար։

Պա՛պ ջան, շնորհակալ եմ։ Երանի բոլորը քո նման լինեին։