Թոռս մեր հետ ա ապրում ու ասում էր, որ ընկերուհի ունի, պետք ա բերի հետս անպայման ծանոթացնի ու իրանց նպատակները շատ լուրջ են:
Վերջապես էկավ էտ օրը, բերեց էտ աղջկան մեր տուն, բայց դե երանի չբերեր ու ես էտ աղջկան ոչ տենայի, ոչ էլ իմանայի որ թոռս դրա հետ ա ընկերություն անում:
Էկավ, մի կես բերան բարևեց, հետո չռված նստեց, հերիք չի, մի բան էլ պապիրոզը կպցրեց ու ծխել ա, որ սկսեց ծխել: Ասեցի, որ ինձ էտ հոտը չի կարել ու մենք տանը չենք ծխում, մի հատ մուննաթով նայեց ուգնաց պատուհանի մոտ:
Սիրտս մղկտում ա, որ թոռս գնացել ու նմանին ա ռաս էկել, բայց չգիտեմ՝ ինչ անեմ: Որ ասեմ էլ, որ չեմ հավանել, հետս թարսվելու ա: