Էս տարի որոշել էինք Նոր տարին դիմավորել Ծաղկաձորում կամ Դիլիջանում, էն էլ փոշմանեցինք. տեսեք որն էր պատճառը ու ասեք, դուք մեր հետ համակարծիք ե՞ք, թե ոչ

Էս տարի որոշել էինք տանը Նոր տարի չանել, քանի որ ծախսն ահավոր շատ էր լինում ու գումարած դրան էլ համ Նոր տարուց առաջ էինք հոգնում, համ էլ էդ ժամանակ, որ ստիպված էինք լինում արագ վազվզել տնից տուն, որ ոչ մեկին բաց չթողնենք: Որոշել էինք մեր ընտանիքով գնալ Ծաղկաձոր կամ Դիլիջան մի քանի օրով, համ կհանգստանայինք, համ էլ իրարից բան կհասկանայինք:

Սկսեցինք հետաքրքրվել, որ տեսնենք այդ օրերին որտեղ տեղ կա: Որտեղ զանգում էինք փոր փոշման անջատում էինք, նախ շատ քիչ տեղեր էին մնացել, հետո նենց գներ էր, մարդ ապշահար էր լինում: Մի օրվա համար մի ամբողջ կարողություն պիտի ծախսեիր, էլլ չեմ ասում, որ որոշես մի քանի օր մնաս:

Մի խոսքով ահավոր գներ ու ոչ տրամաբանական: Լա՞վ, ոնց կարելի ա սեփական երկրում նման գնացուցակ սահմանել, որ հասարակ քաղաքացին չկարողանա օգտվել ոչ մի բանից: Երևիեվրոպաում 10 հանգստանալն ավելի էժան կնստեր, քանի 5 օրը Ծաղկաձորում կամ Դիլիջանում:

Մի խոսքով հասկացանք, որ դա մեր գրպանին հարմար չի ու ավելլի լավ ա մնանք տանը, մեր առևտուրն անենք, մեր պատրաստությունը տեսնենք ու դա ավելի ձեռք կտա, քանի 3 օրով ինչ որ տեղ գնալը: