Երկու տարի առաջ մեր կյանքը դժոխքի վերածվեց, երբ հարսս ուրիշ տղամարդու հետ փախավ. տեսեք ինչ եղավ դրանից հետո ու ոնց ենք ապրում մենք հիմա

Տղաս 8 տարի առաջ ամուսնացել էր ու ամեն ինչ կարծես թե նորմալ էր: Մենք սովորական հայկական ընտանիք էինք՝ մեր հոգսերով ու առօրյայով, մեր լավ ու վատ օրերով: Ամեն ինչ նորմալ էր մինչև այն պահը, երբ հասկացա, որ տղաս ու հարսս շուն ու կատու են դարձել: Նրանք անդադար վիճում էին, կռիվ ու պատերազմ սարքում, որի պատճառը ես չէի հասկանում:

Մինչև մի օր հարսս հայտարարեց, որ ինքն ուրիշին է սիրահարվել, մեր տունն իր համար դժոխք է ու ինքը պատրաստվում է հեռանալ՝ չնայած նրան, որ երեխա ունի: Նա ասաց, որ համոված է, որ աղջիկն իրեն կհասկանա մեծ տարիքում, հավաքեց իրերն ու գնաց: Մեր տանը քաոս էր տիրում, տղաս իրան տվել էր խմիչքին, օրերով տուն չէր գալիս, թոռս անդադար լացում ու մորն էր ուզում, ես էլ մոլորվել էի էդ ամեն ինչի մեջ:

Ժամանակ անցավ, ամեն ինչ քիչ-քիչ իր տեղն ընկավ: Թոռս հարմարվեց մոր բացակայությանը, տղաս խելքի եկավ ու սկսեց նորմալ կյանքով ապրել, ես էլ սովորեցի ամեն ինչ մենակ անելուն: Տղաս նոր ընտրյալ ունի, արդեն ծանոթացել ենք, թոռս էլ շատ հավանում է նրան, շուտով կամուսնանան: Ամեն ինչ լավ է մեր կյանքում:

Իսկ այ նախկին հարսիս մասին վատ բաներ եմ լսել, նա կրկին հեռացել է այն տղամարդուց, որի հետ որ փախել էր ու աշխատում է գիշերային ակումբում: Ինչ անում է, թող անի, միայն թե նորից մեզ մոտ չգա: