Բոլորը կարծում են, թե ես շատ երջանիկ եմ, բայց իրականությունն այլ է. իմ կյանքն էլ այսպես դասավորվեց

Բոլորն իմ շրջապատում կարծում են, թե ես շատ երջանիկ ու ինքնաբավ մարդ եմ: Բայց իրականությունն այլ է: Նրանք մտնում են իմ ֆեյսբուքյան էջ, նայում իմ լուսանկարները, որտեղ ես գործնական հանդիպումների եմ, գեղեցիկ հագնված ու լավ տեղեր եմ գնում: Ու բոլորը կարծում են, թե ես ապրում եմ իդեալական կյանքով, սակայն այն, ինչ իրականում կատարվում է իմ կյանքում այլ է:

Ես դժբախտ կին եմ, ով իր դժբախտությունը թաղում է գործնականի մեջ: Իմ անձնական կյանքում քաոս է: Ամուսինս ինձ տանել չի կարողանում, անդադար շփվում է ուրիշ կանանց հետ, սիրուհիները հաջորդում են մեկը մյուսին: Երեխաներիս հետ ունեմ բարդ հարաբերություններ, քանի որ իրար չենք հասկանում:

Տան հոգսն էլ ինձ վրա է: Փորձում եմ հասցնել, բայց ոչինչ չի ստացվում: Արդյունքում կյանքս վերածվել է քաոսի: Ոչ ուզում եմ տուն գնալ, ոչ էլ ուզում եմ որևէ մեկին տեսնել: Ուզում եմ փախչել մի տեղ, որտեղ ոչ ոք չկա: Չգիտեմ էլ ինչու եմ ապրում այս կյանքով, ինչու եմ այս ամենը հանդուրժում: