Այս աղոթագիքրը առաջին պատերազմին փրկել է հոր, իսկ 44-օրյային՝ որդու կյանքերը․ Անչափ հուզիչ պատմություն (Տեսանյութ)

1994 թվականին այս աղոթագիրքը մեր այսօրվա հերոսի հայրիկի գրպանում էր, երբ փրկեց վերջինիս կյանքը։ Այս պատմությունը գրեթե 30 տարի անց կրկնվեց, երբ 44-օրյայի հերոս Արամը, ՌԴ-ում լսել է Արցախում սկսված պատերազմի մասին և որոշել կամավորագրվել և մեկնել ճակատ.։

Մոր սիրտը, կանխազգալով ինչ-որ բան, փորձել էր Հայաստան գալու մտքից ետ կանգնեցնել Արամին, սակայն Արամը համառել էր, և վերցնելով մոր օրհնանքն ու հոր կյանքը փնկած աղոթագիրքը, եկել Հայաստան։ Աղոթագիրքը մարտերի օրերին Արամի ծոցագրպանում էր՝ սրտին հնարավորինս մոտ։

Արամի կյանքը փրկվեց աղոթագքրի շնորհիվ։ Թշնամու արձակած գնդակը մահացու էր լինելու հերոսի համար, եթե դրա ուղղությունը մի քանի միիմետրով չփոխվեր։ Գնդակը, մինչ սրտին դիպչելը, դիմել էր աղոթագրքին՝ փոխելով ուղղությունը։

Մանրամասները դիտեք տեսանյութում․

https://www.facebook.com/watch/?v=477925374322120