Քուրս չի թողնում իրա երեխեքի հետ շփվեմ. մի քանի օր առաջ հետս կռվեց, տնից դուրս արեց, տեսեք որն էր պատճառը

Ես ու քույրս շատ տարբեր ենք: Փոքրուց էլ տարբեր ենք եղել ու միշտ իրար չենք հասկացել: Ես ավելի կյանքով լի և ուրախ եմ եղել միշտ, իսկ քույրս՝ անհետաքրքիր ու դժգույն: Մեծացել ենք ու էլի բան չի փոխվել: Հիմա ես էլի շարունակում եմ կյանքը վայելել, իսկ քույրս ահավոր բնավորություն ունի:

Հիմա էլ թույլ չի տալիս, որ իրա երեխաների հետ շփվում: Ասում ա, իբր ես վատ օրինակ եմ ծառայում իր աղջիկներին ու ազդում եմ նրանց վարքի վրա: Դե ես ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ժամանակ առ ժամանակ տարբեր տղամարդկանց հետ եմ հանդիպում, նրանց հետ ճամփորդում, կյանքը վայելում, իսկ քույրս ասում է, որ դա արատավոր պահվածք է:

Մի քանի օր առաջ էլ իրանց տանն էի, պատմում էի ընկերներիցս ու մեր արկածներից, քույսր հունից դուրս եկավ, հետս կռվեց ու տնից դուրս արեց: Ասեց, որ էլ ոտք չդնեմ իր տանն ու աղջիկների հետ չշփվեմ:

Պատճառն այն էր, որ աղջիկների մոտ խոսում էի իմ բազմաթիվ սերերից ու նրանց հետ ունեցած արկածնեից, քույրս էլ գժվեց ու ասեց, որ ես անբարո կյանքով եմ ապրում ու վատ օրինակ եմ: Նա ասեց, որ ես ընտանիքի ամոթն եմ ու ինքն ամաչում է ինձնից ու դուրս արեց տնից: