Սկեսուրս ինձ հղի վիճակիս էս խոր աշուն օրով հլը ինչ գործեր ա անել տալիս. Աստված ամեն ինչ տեսնում ա, ոչինչ, իրա պատիժը չի ուշանա

Զարմանում եմ, թե ոնց կարող է մարդ իր չծնված թոռանը էդքան չսիրդլ: Իրոք որ ուղեղիս մեջ չի տեղավորվում սկեսուրիս էս պահվածքը, բայց դե ի՞նչ կարող եմ անել, ներում եմ, խառնակչություն չեմ անում, մինչև որ իրեն արժանի պատասխանն ու պատիժը ինքը կստանա:

Հղի եմ, արդեն յոթ ամսական: Սկեսուրս լավ գիտի վիճակս, լավ է տեսնում, թե ինչպես եմ դժվարանում շատ գործերում, որոնք նախկինում շատ արագ էի գլուխ բերում: Բայց էս աշուն օրով էն օրը սառը ջրով խալի լվալ տվեց` ոչ մի րոպե չմռածելով, որ կարող է ինձ վատ զգամ, ինքնազգացողությունս վատանա:

Էդ էլ արեցի, որովհետև լավ գիտեմ, որ ամեն մեկն իր պատիժը ստանալու է: Սառի փոխարեն, իհարկե, տաք ջրով, շատ թեթև լվացի խալիները, բայց ինքը թող իմանա, թե իր ասածը եղավ, թե ինձ մի լավ տանջեց: