Մամաս սուրբ ա. Տեսեք` կնիկս ինչեր էր ասում խեղճ մորս մասին․ Ոչ մի խոսքին չեմ հավատում, ինչ ուզում եք, ասեք

Մեկ ա, ես մի բան գիտեմ. իմ մաման չի կարող սուտ խոսի: Ինչի՞ եմ ասում` կհարցնեք: Քանի որ կինս ասում է, թե իբր մամաս սուտ մեղադրանքներ է հնրեցնում իր հասցեին, իբր թե բամբասում է իրենից, իր անվան հետ խաղում:

Բայց ախր աչքովս էլ եթե տեսնեմ, չեմ հավատա, իմ մամայից տենց բան սպասելու չի: Երբ որ կինս եկավ, ասեց, որ մամաս իր մասին ստեր է խոսել, մի պահ իրոք հավատացի, բայց մամաս եկավ, ինձ գրկեց ու ասաց` տղաս, որդիս, իրո՞ք հավատում ես այս աղջկա ասածին:

Սիրտս միանգամից փափկեց: Ո՞նց կարող էի մորս մասին տենց բան մտածել, ախր նա է ինձ պահել- մեծացրել, ոնց կարող է իմ վատն ուզել կամ իմ կնոջ հասցեին նման բաներ ասել:

Ով ինչ ուզում ա, թող խոսի, ես լավ գիտեմ, որ մամաս սուրբ ա: Վերջացավ, ոչ մի խոսք էլ չեմ ընդունում: