Պուտինն իմ իդեալն ա, իրան միշտ պաշտել եմ ու հիմա էլ սիրում եմ: Չկա տենց հարցազրույց, որ ինքը տա ու ես չնայեմ, իրա մասին ամեն ինչ ինձ հետաքրքրում ա: Ինձ շրջապատում չեն հասկանում, ասում են, որ ես գժվել եմ էդ հողի վրա, բայց ես մեկա իրան ահավոր շատ եմ սիրում: Իրա բոլոր արածներն ու ասածները իմ համար ճիշտ են:
Որ իմացա գալիս ա Երևան խառնվեցի իրար: Ինձ կորցրել էի, ու չգիտեի ոնց անեի, որ կարողանամ հանդիպեմ հետը, գոնե հեռվից տեսնեմ իմ իդեալին: Նախօրոք իմացա, մոտավորապես որ ժամին է գալու, վեր կացա ու գնացի օդանավակայան: Մտածում էի, որ գոնե մի ձև կգտնեմ, կմոտենամ իրեն ու կասեմ, որ իրեն պաշտում եմ: Էն էլ դե անվտանգությունը հսկում էր շատ ուժեղ, ոչ մի բան չկարողացա անել:
Ամբողջ օրը տանջվեցի, որ հայտնվեմ այնտեղ, որտեղ իմ իդելան է, էն էլ չկարողացա: Վերջում մի հատ մեծ բուկետ պատվիրեցի, վրան գրեցի իմ բարեմաղթանքները, իմ անունն ու տվյալները, գրեցի որ պաշտում եմ իրեն ու ուղարկեցի իրեն: Իհարկե գիտեմ, որ իրեն չի հասնելու ու անվտանգության աշխատակիցները ծաղիկը չեն ընդունելու, բայց դե մի բան արեցի, որ գոնե սիրտս հովանա:
Կարաք ասեք, որ ես գժվել եմ, բայց ինձ մեկ ա: Ես ուղղակի պաշտում եմ էդ մարդուն: