Գործի տեղը ծնունդս էինք նշում. տղամարդկանցից մեկը նենց բան ասեց, որ բոլորը ապշած ինձ նայեցին. տեսեք ինչ ասեց էդ անշնորհքը

Գետնանցումում եմ աշխատում՝ ակնոցների բաժնում: Նու էլի տարբեր տեսակի ապրանքներ կան, բայց հիմնականում ակնոց եմ վաճառում: Շատ սիրում եմ գործս, հաճույքով եմ անում ու մեծ բավականություն եմ ստանում: Շուրջբոլորս էլ լավ մարդիկ են հավաքված, օրվա մեջ ասում-խոսում ենք, օրն անցնում ա:

Մի քանի օր առաջ ծնունդս էր: Գործի տեղը տորթ-մորթով նշեցինք, խմեցինք, շնորհավորեցին բոլորը: Ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ կողքիս սրահի վաճառող տղամարդը՝ բարեմաղթանք ասելուց, նենց իրան պահեց, որ քիչ էր մնում շիծը տայի գլխին:

Խոսաց ու վերջում էլ ասեց, թե բա, որ ամուսնացած չլինեիր հետդ կպսակվեի, ինչ եկել ես ստեղ գործի, աչքս քեզնից չեմ կարում կտրեմ, էնա որ ինչ անում եմ, բանի տեղ չես դնում:

Էս որ ասեց, բոլորը շշմած սկսեցին ինձ նայել, ես էլ շատ չոր ու կոպիտ ասեցի՝ էդ ժամպայնդ վեկալ ու հայդե ստեղից ու էլ աչքիս չերևաս: Հիմա համ վատ եմ զգում ինձ, որ բոլորի մոտ տենց ասեց, համ էլ հասկանում եմ, որ ես վատ բան չեմ արել: Շատ անհարմար վիճակ էր, մինչև հիմա, որ հիշում եմ կատաղում եմ: