Աղջկաս տղեն ստիպեց, տունս իրան կտակեցի, բայց տեսեք՝ էս անշնորհակալն ինչ արեց․ Մարդ բարի ժառանգ պետք ա ունենա

Աղջկաս տղայի բնավորությունը ընդհանրապես չէի հավանում։ Նրան ծնված օրվանից պահեցինք- մեծացրինք, որ էսօրվա օրով սենց լինի։

Անհայր մեծացրել ենք, ես ու աղջիկս պահել ենք նրան, կրթության ենք տվել, իսկ ինքը սենց ա գտնվել մեր հանդեպ։

Ուրեմն՝ ստիպեց ինձ, որ տունս իրեն կտակեմ։ Ասեցի՝ միակ թոռս է, ոչինչ, անեմ, էլ ո՞վ ունեմ բացի իրենից։ Բայց կտակս հենց գրեցի, նենց մի բան արեց, որ մինչև հիմա ուշքի չեմ գալիս։ Ուրեմն՝ վերցրեց, իմ ու աղջկաս իրերը դրեց կողքի՝ դռան մոտ, ասեց՝ հենց հիմա դուրս եկեք էստեղից, պետք ա տունս վաճառեմ։

Տունս՝ ասում է, չի էլ մտածում, որ իմ տունն է, որը իրեն եմ տվել՝ պարզապես բարի կամքիցս ելնելով։ Ախր ամեն բան լավ հասկանում եմ, ամեն բան գիտեմ, ինչո՞ւ է մտածում, թե ծեր պառավ եմ ու ոչինչ չեմ հասկանում։

Մարդ բարի ժառանգ պետք ա ունենա, իրոք եմ ասում, օր ծերություն ինչի՞ պիտի նման բաների մեջ հայտնվեմ։