Կիսուրիս մահից հետո կեսրարս իրա ոսկեղենը տվեց տալիս. Էտ անշնորհակալն էլ ֆռաց նենց բան ասեց կեսայրս ապտակեց ու դուրս շպրտեց տնից

Կիսուրս շատ լավ կին էր: Ամուսնության օրվանից միասին ենք ապրել, տալս էր դեռ ամուսնացած չէր, բայց երբեք տարբերություն չէր դնում մեր մեջ: Երեխայիս ծնվելուց էլ ամեն ինչով օգնում էր: Միասին էինք լողացնում, քնացնում, անգամ եթե տեսնում էր երեխեն անհանգիստա չի քնում, իր մոտ էր տանում որ ես հանգստանամ: Ասում էր դու պիտի լավ սնվես ու հանգստանաս, որ երեխուն կարողանաս կերակրես:

Տալիս հարսանիքից մի քանի ամիս առաջ իմացանք որ ծանր հիվանդա ու տալս փոխարենը մոր առողջությամբ անհանգստանար, գնում գալիս ասում էր մամա հարսանիքս հարամ չանես: Մի անգամ էլ բշտեցի, թե մամատա մի քիչ ուշադրության արժանացրու, վաղը գնալու ես, ֆռաց ասեց էս տան կնիկը դու ես դու էլ տիրություն արա:

Նենց էի նեղվել, բայց բան չասեցի, որ կիսուրս չնեղվի հանկարծ, ախր իրոք իր համար ամեն ինչ արել էին, երեբք ոչ մի բանի պակաս չէր ունեցել: Ցավոք կիոսւրս երկար չապրեց, աղջկա հարսանիքից համարյա մի տարի հետո մահացավ: Ես շատ ծանր էի տանում, բայց աղջկա վեջը չէր: Նույնիսկ կյանքի վերջին օրերին չէր գալիս մոր մոտ լիներ:

Կիսուրիս մահվան տարին էր, դե հավաքվել էին բարեկամները, որ գերեզմաններ գնայիք, տալս ոչ մի պատրաստության չմասնակցեց: Երբ երեկոյան տուն էինք եկել կեսրայրս կիսուրիս ոսկեղենը բերես ու տվեց տալիս, ասեց բալես մամայիդ ոսկինա ուզում եմ տամ քեզ: Փոխանակ ուրախանար ֆռաց իմ կողմ ասեց էս մի քանի կտոր քոսոտ ոսկին պիտի ինձ տաք, իսկ յեքա տունն էլ մնա հարսին: Կեսայրս էլ ինչքան ուժ ուներ ապտակեց սաղիս աչքի առաջ, ոսկին էլ ձեռից առավ ու տնից դուրս արեց: