Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ: Այս
մասին հայտնում էՌիա Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պայթյունը գրանցվել է Պուլի-Սոհտա շրջանում… Մահացածների մարմիններն ու վիրավորներին
շտապօգնության հիվանդանոց են տեղափոխում ոստիկանական մեքենաներով», — մանրամասնել են
աղբյուրները՝ նշելով, որ այդ շրջանում հիմնականում շիաներ են ապրում:Խորհրդարանի նախկին
պատգամավոր Ալիշեր Շահերն էլ ասել է, որ մահացել է 12 մարդ, 28-ը` վիրավորվել:Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։