Հրատապ․Եթե ԱՄՆ-ն քայլեր չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանության ենթարկելու,սա վերջին դեպքը չի լինի․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հայկական լոբբիի առաջնորդներից Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախում ադրբեջանական հերթական սադրանքի մասին։«Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից

Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով զոհերի, այդ թվում ՝ երկու հայ զինվորների մահվան մասին հաղորդագրություններով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը սադրանքով հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, սա վերջինը

չի լինի։ Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական

խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի կողմից Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը անսասան աջակցություն ցուցաբերելու համար։Այս տարի և նախորդ տարիներին

ազգային պաշտպանության ֆինանսավորման մասին օրենսդրության մեջ ես բազմիցս կոչ եմ արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախին մարդասիրական և տնտեսական օգնության համար, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական արգելքի և ԵԱՀԿ-ի միջոցով Մինսկի խմբի ամերիկյան

 

մասնակցության վերսկսման՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու համար։ Այդ գործողություններից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար և վճռական ազդանշան է ուղարկում այն մասին, որ Ամերիկան կարող է և կպաշտպանի ժողովրդավարությունը ողջ աշխարհում ։Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- գրել է Շիֆը։